Աշխարհի ամենահարուստ երիտասարդ միլիարդատերերը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր 31-ամյա Մարկ Ցուկերբերգը, ում կարողությունը 41 միլիարդ դոլար է, գլխավորել է մինչև 35 տարեկան միլիարդատերերի ցուցակը, գրում է The Daily Mail-ը:
Մինչև 35 տարեկան միլիարդատերերի ցանկում են ստարտափերի, ինչպիսիք են Snapchat-ը, Airbnb-ն և Facebook-ը, երիտասարդ հիմնադիրները։
Այնուամենայնիվ, ցանկում ընդգրկվածներից շատերը ժառանգել են իրենց կարողությունը՝ ծնողներից ստանալով ընկերություններ, հսկայական անշարժ գույքի կայսրություններ…
Wealthx.com հետազոտական բիզնես պորտալի ստացած տվյալները հիանալիորեն ցույց են տալիս, թե ով է վաստակել իր կարողությունը սեփական ջանքերով, իսկ ով ժառանգել հսկայական կորպորացիաների ղեկավարությունը:
1. Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարողությունն ավելի քան չորս անգամ մեծ է, քան ցանկում ընդգրկված ցանկացած մեկինը: 31 տարեկանում ունենալով 41,6 միլիարդ դոլարի կարողություն՝ նա շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ երիտասարդ միլիարդատերը:

2. Facebook-ի համահիմնադիր Դասթին Մոսկովիցը 9,3 միլիարդ դոլարի կարողություն ունի՝ Facebook-ի իր բաժնետոմսերի շնորհիվ: 31-ամյա Մոսկովիցը հեռացել է Facebook-ից Asana ստարտափը հիմնելու համար։

3. Հուեյան Յանն իր հոր հսկայական անշարժ գույքի կայսրության ժառանգն է և ունի 5,9 միլիարդ դոլարի կարողություն: Նա Country Garden Holding-ի գլխավոր բաժնետերն է և հինգերորդ ամենահարուստ մարդը Չինաստանում:

4. Չորրորդ տեղում 33-ամյա Էդուարդո Սավերինն է՝ 5,3 միլիարդ դոլար կարողությամբ: Նրա դատական հայցն ընդդեմ Ցուկերբերգի և իր անձնական վեճը նրա հետ նկարագրվել է «Սոցիալական ցանցը» ֆիլմում:

5. Հինգերորդ տեղում Սքոթ Դունկանն է՝ ընտանեկան կարողության ժառանգը, ով իր հոր մահվանից հետո ստացել է Enterprise Products ընկերության ղեկավարությունը: Նա, այնուամենայնիվ, որպես ներդրող՝ զգալիորեն ավելացրել է իր կարողությունը վերջին տարիներին։

6. Վեցերորդ տեղում մինչև 35 տարեկան երկրորդ կին միլիարդատեր Էլիզաբեթ Հոլմսն է: Ձեռնարկատերը Theranos-ը ստեղծել է 19 տարեկան հասակում և հեղափոխել ոլորտը՝ ստանդարտացնելով արյան թեստերը։

7-րդ, 8-րդ և 9-րդ տեղերը զբաղեցնում են Airbnb-ի հիմնադիրները: Նեյթան Բլեչարզիկը, Բրայան Չեսկին և Ջո Գեբիան ունեն 3-ական միլիարդ դոլարի կարողություն։



10. 30-ամյա Թոմ Պերսոնը H&M հագուստի ընկերության ամենաերիտասարդ ժառանգն է: 2,7 միլիարդ դոլար կարողությամբ՝ նա ցանկի 10-րդ հորիզոնականում է և այժմ աշխատում է կինոարդյունաբերության ոլորտում։
