Հայաստանի և Ուզբեկստանի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ծրագր կնքման հարցը
ОбществоՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդիպել է Հնդկաստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Հնդկաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Մուկուլ Ռոհատգիի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը նշել է, որ երկու պետություն ների միջև առկա չէ քրեական գործերով իրավական օգնության բնագավառում պայմանագիր, ինչը դժվարացնում է Հայաստանի Հանրապետության բուհերում ուսանող Հնկաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերով կարիք առաջանալու դեպքերում իրավական օգնություն ստանալը:
Հնդկաստանի Հանրապետության գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել հետագայում աջակցել քրեական գործերով իրավական օգնություն տրամադրելու հարցում:
Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Իխտյոռ Աբդուլաևի հետ քննարկվել են հետագա համագործակցության հարցեր, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն առաջարկել է երկու պետությունների գլխավոր դատախազությունների միջև կնքել համագործակցության ծրագիր: Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազն առաջարկել է համաձայնագրի կարգավորման առարկայի և դրա հետ կապված այլ հարցերը քննարկել աշխատանքային կարգով: