Մարտակերտում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար
ОбществоԵրևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ Մարտակերտի շրջան:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատ վության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում պատվիրակության անդամները մասնակցել են Երևանի քաղաքապետի աջակցությամբ բարեկարգված պուրակում Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացմանը:
Պատվիրակության անդամներն այցելել են նաև Մարտակերտի համար 2 մանկապարտեզ, Շենգավիթ վարչական շրջանի կողմից ավարտական խմբի 30 երեխաների տրամադրել են դպրոցական պայուսակներ` գրենական պիտույքներով, մյուսներին` խաղալիքներ, իսկ համար 2 դպրոցին նվիրել են «Հայաստանի ազգային ատլաս» ժողովածուն և քարտեզների հավաքածու:
ԼՂՀ Մարտակերտի շրջան այցի շրջանակում երևանյան պատվիրակությունն այցելել է նաև քաղաքի բազմազավակ ընտանիքներից մեկին, ըստ անհրաժեշտության տրամադրել հագուստ, կոշիկ, անկողնային պարագաներ, սպասք, գրենական պիտույքներով դպրոցական պայուսակներ:
Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: