Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ռումինիայի Բոտոշան քաղաքում շարունակում են հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները

Ռումինիայի Բոտոշան քաղաքում է գտնվում Ռումինիայի տարածքի ամենահին հայկական եկեղեցին:

1350թ. հինված եկեղեցու նորոգման աշխատանքները շարունակվում են:

Այժմյան եկեղեցին իր կառուցվածքային առումով բազմաշերտ է և դարերի ընթացքում մի քանի անգամ նորոգվել է: Որպես եկեղեցու հնության արտահայտություն ցույց է տրվում 15-րդ դարի այն տապանաքարը, որը հանվել է եկեղեցու սյան տակից: 19-րդ դարում եկեղեցին նորոգելիս բակի հայկական տապանաքարերը հանվել են և նրանցով սալահատակվել է եկեղեցու առջևի տարածությունը: Նախորդ տասնամյակում սկսված նորոգության ժամանակ այդ տապանաքարերը դարձյալ հանվել են և հիմա էլ իրար վրա են շարված եկեղեցու բակում:

Եկեղեցին բարեբախտաբար այնպես են նորոգել, որ պահպանվել են նրա տարբեր ժամանակաշրջանների շերտերը, որոնք նկատելի են թե՛ ներսից և թե՛ դրսից: Եկեղեցու որմերի մոտ մեկ մետր բարձրությամբ ստորին մասը ներկայացնումէ կառույցի առավել վաղ շրջանը: Մինչև ներս մտնելն ուշադրություն են գրավում մուտքի որմերի դրսի կողմից փորված խորշերը, որոնք տեղական ավանդությամբ բավականին հետաքրքիր ու յուրօրինակ բացատրություն ունեն:Մինչ նայելով այդ պահարանաձև կտրվածքով երկաստիճան խորշերին մտածում ես, որ այս քարերը, հնարավոր է, այստեղ են փոխադրվել բեմին կից ավանդա տնից, քանի որ հայկական եկեղեցիների ավանդատները Սուրբ Պատարագի նախապատրաստության համար այսպիսի խորշեր ունեին: Եկեղեցու մուտքի առաջին աստիճանը ևս խորհրդանշական ձևով մի բավականին հին քար է, որի վրա են խարսխված հետագայի նորոգությունները: Նախորդ տասնամյակից սկսված նորոգության աշխատանքները թեև դեռ չեն ավարտվել, սակայն եկեղեցին միանգամից ուշադրություն է գրավում իր հնությամբ և ներսի որմնանկարներով ու բեմապատի քանդակներով, որոնց կենտրոնում Տիրամայրն է, իսկ աջ և ձախ կողմերումՙ երկուական խմբերով վեցական առաքյալներն իրենց ընդունված պատկերագրությամբ, որը զարմանալիորեն այնքան համահունչ է Մայր Տաճարի բեմապատի որմնանկարներին, որից կարելի է ենթադրել, որ կամ նրանցից մեկի հեղինակն ազդվել մյուսից, և կամ էլ` նրանք ունեցել են պատկերագրական մի ընդհանուր սկզբնաղբյուր:

18-րդ դարում կատարված նորոգության ժամանակ ողջ բեմի հատակը պատել են տապանաքարերով: Եկեղեցու երկու ավանդատներից մեկում դրված են նորոգության պատճառով բեմից հանված բեմանկարները, իսկ մյուս` առավել մեծ ավանդատուն-սրահը, որը նաև մատուռ է իր խորշերով, տեղային մի թանգարան է, որի որմնապատերի ապակյա դարակների փեղկերում խնամքով ու ճաշակով շարված են եկեղեցու ծիսաարարողական առարկաները, որոնք արդեն դարձել են եկեղեցական արվեստի նմուշներ: Եկեղեցու ներսի որմնանկարները և ցուցադրվող առարկաները ակամայից հիշեցնում են Մինաս Թոխատեցու` դեռևս1551 թ. վերաբերվող տողերը այս եկեղեցու ներքին հարդարանքի ու եկեղեցական սպասքի գեղեցկության ուշքեղության մասին.

«Պոտոշան քաղքին եկեղեցին,

Ոսկւով պատկերք գրած միջին, Շատ մալ խարճած վերայ նորին, Յիշատակ էր Քրիստոստուրին»:

Տիրամորը նվիրված այս եկեղեցին ևս գտնվում է քաղաքի երբեմնի հայկական թաղամասում, և կրում է Հայկական թաղամաս անվանումը և այս թաղամասի ծայրին հայերը 1795 թ. կառուցել են քաղաքի երկրորդ՝ Ս. Երրորդության եկեղեցին: Այն ևս ունի զանգակատուն-աշտարակ, որի ոլորագալար աստիճաններով վեր ենք ելնում մինչև առաջին դիտակետի պատուհանը: Վերին դիտակետինը՝ տանիքինը, սակայն, չենք կարողանում բարձրանալ, քանի որաշտարակի վերին մասի վնասված հատվածից թռչունները ներս էին բերել և աստիճաններին կիտել մեծ թվով չորացած ճյուղեր ու թփեր, անանցանելի դարձնելով ճանապարհը: Սուրբ Երրորդությունը թեև անհամեմատ ավելի մեծ եկեղեցի է, սակայն նա ավելի է վնասվել:

Տարիներ առաջ փլվել է գմբեթը, նորոգության սկսված աշխատանքները միջոցների սպառման պատճառով ընդհատվել են նախորդ տարիներին և ներսում ճոճվում են ժամանակին խփված տախտակամածները: Դրանց միջով զգուշորեն անցնելով և հաղթահարելով փլուզումներին ենթարկվելու վախը՝ նայում ենք սրբանկարներին ու որմնանկարներին, որոնք ընդհանուր քրիստոնեական դրվագների կողքին ունեն նաև մի քանի էջեր մեր ազգային-եկեղեցական պատմությունից:

Սուրբ Երրորդությունը թեև ավելի ուշ է կառուցվել, սակայն անամեմատ ավելի վատ վիճակում է գտնվում, որովհետև այն կառուցել են քաղաքի հայության նվազ ունևոր խավի համար, երբ համայնքն առավել բազմամարդ է դարձել 18-րդ դարի երկրորդ կեսին: Մինաս Բժշկյանը 1830 թ. անցնելով այս քաղաքով, գրել է. «Բոտոշանը վաճառականների անվանի քաղաք է, որը 18 ժամով հեռու է Յաշից եւ գտնվում է Սուչավայի դիմաց: Այստեղ 400 տուն հայ կա եւ ունի երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածնի եւ Սուրբ Երրորդության անվամբ: Առաջինը կառուցվել է 480 տարի առաջ, իսկ երկրորդը նորաշեն է,որի մոտ երեւում են հի ն շինության ավերակները: Կան նաեւ անոթներ եւ գրչագիր մատյաններ՝ բերված Անիից»:

Ինչպես տեսնում ենք, այստեղ մեկ անգամ ևս շեշտվում է կապը Անիի ու անիական մշակույթի հետ: Բժշկյանի հիշատակած այս 400 տուն հայերից այժմ մնացել է մի փոքրիկ համայնք, հիշյալ երկու եկեղեցիները և հայկական գերեզմանոցը, որն ունի առավել ուշ՝ 1884 թ. կառուցված մի մատուռ Սուրբ Ավետում անունով, որը վերաօծվեց վերջերս: Հայկական ավանդական տապանաքարերի կողքին այստեղ կան սև և սպիտակ մարմարից կառուցված դամբարաններ` իրենց մահարձաններով, որոնց պատվանդաններին գերմաներեն կամ ռումիներեն նշված է, որ դրանք պատրաստվել են Վիեննայում: Քար առ քար այնտեղից սայլերի վ րա դրված բերվել են և ամբողջացվել այստեղ:

 

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира