Հրաշք դիմակ չոր մազերի համար
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Եղանակային պայմանները, հաճախակի ներկելը, սթրեսները, վիտամինների պակասը բացասաբար են ազդում մազերի որակի վրա։ Մազերը դառնում են շատ չոր կամ թափվում են։ Առաջարկում ենք հրաշք դիմակ, որը կփափկեցնի մազերը և գեղեցիկ փայլ կհաղորդի։
Ձեզ անհրաժեշտ է ձվի դեղնուց և ձիթապտղի յուղ։ Խառնեք 1 դեղնուցը 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ։ Քսեք մասերին, թողեք 30 րոպե հետո լվացեք։