Երջանիկ հարաբերությունների թոփ-տասնյակը
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Զույգերի մեծ մասի հարաբերությունները չեն ստացվում, և պատճառները կարող են տարբեր լինել: Ցավալի է, երբ հարաբերությունների խզման պատճառ են դառնում սխալները, որոնցից հեշտորեն կարելի է խուսափել:
Շատ ընտանիքներ, որոնք կարող էին չփլուզվել, քայքայվում են այն պատճառով, որ մարդիկ չեն կարողանում պահպանել ու կառուցել երկարատև հարաբերություններ և հարթեցնել սուր անկյունները, հայտնել է healthyliving.com.ua-ն:
Ընտանեկան հոգեբան Կարլ Պիլեմերը երկարատև հետազոտություն է կատարել՝ հարցում անցկացնելով 700 երջանիկ զույգերի շրջանում, որոնց տարիքը եղել է 43 տարեկան:
Պիլեմերը ձևակերպել է 10 կարևոր խորհուրդ երջանիկ հարաբերությունների համար՝ հիմնվելով հարցված զույգերի փորձի վրա:
Օրը սկսեք սիրելիին հաճելի անակնկալ անելով: Դա կարող է լինել ցանկացած մանրուք:
Հիշեք, որ մտերիմ լինելը չի նշանակում լինել միանման:
Մի՛ մտահոգվեք կնճիռների համար: Մարդիկ, որոնք երկար ժամանակ միասին են, շատ մեծ նշանակություն չեն տալիս հայտնված կնճիռներին կամ արտաքինին: Նրանք իրենց ընտրյալին ընդունում են այնպես, ինչպես կա:
Արեք այն, ինչ ձեզ դուր է գալիս միասին անել: Դա կարող է լինել միասին հեծանվազբոսանքը, կինո գնալը:
Ընկերություն արեք:
Շփվե՛ք երջանիկ ընտանիքների հետ: Շփվեք նրանց հետ, ովքեր կարողանում են պահպանել իրենց հարաբերությունները, ովքեր կարողանում են երջանիկ լինել իրենց երկրորդ կեսի հետ:
Վեճից հետո հաշտվելով՝ միասին վերլուծեք դրա պատճառը:
Բաշխեք ձեր պարտականությունները:
Առաջինը հաշտվեք:
Իմացեք, որ միշտ հնարավոր է սովորել ինչ-որ նոր բան: