Արաբկիրում գունազարդում են մանկական խաղերն ու նորոգում նստարանները
ОбществоԱրաբկիր վարչական շրջանում ավարտին են մոտենում մանկական խաղերի գունազարդման, նստարանների ներկման և նորոգման աշխատանքները: Նպատակը բակային տարածքների գույքի` արևից խամրած վառ գույները վերականգնելն ու բակային ենթակառուցվածքների մշտական գեղեցիկ տեսքն ապահովելն է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 26-ին գործընթացն ավարտվել է Արաբկիրի Ավետիսյան 78, 80 հասցեների բակային տարածքում: Աշխատանքների ընթացքը վերահսկվում է վարչական շրջանի համապատասխան բաժնի կողմից: