Քարդաշյանները երես են թեքել իրենց սեռափոխված խորթ հորից
LifestyleNews.am-ը գրում է.
Բրյուս Ջեների սեռափոխությունն այնքան էլ չի ուրախացնում Քարդաշյանների ընտանիքին։ Daily Mail –ը, վկայակոչելով Us Weekly-ին, տեղեկացրել է, որ չնայած Քիմ, Քլոե եւ Քորթնի Քարդաշյանները հրապարակավ աջակցում են իրենց խորթ հորը, իրականում նրանց հարաբերություններն այդքան հարթ չեն։ Աղջիկները երես են թեքել Բրյուս, իսկ այժմ՝ Քեյլթին Ջեներից։
Չնայած համատեղ լուսանկարներին եւ սելֆիներին՝ քույրերը բարկացած են Քեյթլինի այս քայլից եւ պատրաստ են խզել իրենց հարաբերությունները նրա հետ։
«Բոլորը երես են թեքել նրանից։ Քարդաշյան քույրերը գրեթե չեն շփվում Քեյթլինի հետ։ Քույրերը կարծում են, որ այն, ինչ իրենց խորթ հայրն ունի այսօր, այդ թվում՝ մեծ գումարները, Քրիս Ջեների շնորհիվ է։ Քեյլթինը ոչինչ էր մինչեւ Քրիսին հանդիպելը։ Չի կարելի թքել այն ջրհորի մեջ, որից ջուր ես խմում»,- հայտնել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։