Երևանում «ՎԱԶ-2106»-ը վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու
Общество«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդն օգոստոսի 26-ին` ժամը 22.30-ին, Երևանի Անդրանիկի և Տիչինայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: