Ереван, 25.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Լուսիկ Ագուլեցին՝ Սիրուշոյի հետ համագործակցության և հայ աղջիկների մասին

Asekose.am-ը գրում է.

Asekose.am-ը կապ հաստատեց ազգագրագետ, նկարչուհի Լուսիկ Ագուլեցու հետ, ով  հայ կնոջ ավանդական կերպարը  վառ պահող անհատ է: Նա հայ իրականության մեջ տարբերվում է իր անհատականությամբ, ով   իր արտաքինով, նիստ ու կացով ու էությամբ դարձել է ազգային արժեքներ  կրողի օրինակ:

-Տիկի՛ն Ագուլեցի, Դուք տարբերվում եք մեր հայ իրականության մեջ ձեր կերպարով:Երբվանի՞ց եք սկսել տարազ կրել, և ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է այն համապատասխանում նորօրյա սերնդի ներկայացուցիչներին:

-Տարազը կապված է մարդու մտածելակերպի, հատկապես ՝ազգային մտածողության հետ: 45 տարի է արդեն տարազ եմ կրում, երբ դեռ ոչ ոք տարազ չէր հագնում, չէր էլ մտածում դրա մասին: Երբ ուսումնասիրեցի մեր ազգային մտածելակերպը, կենսաձևը, կենսակերպը, ժողովրդական մշակույթի տարբեր ճյուղերը, պարզ դարձավ, որ տարազն ամենակարևորն է ազգին ազգ պահելու համար: Տարազ կրել են նաև վաղ միջնադարում, բայց 18-19-րդ դարում այն ավելի է շքեղացել, քանի որ հայ կանայք սկսեցին գործել, ասեղնագործել, արտահանել հայկական տարազը եվրոպական տարբեր երկրներ:  Ցավոք, այսօր տարազ շատ քչերն են կրում, որն ունի իր հիմնավոր պատճառները: Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ պարզապես անհնար է տարազներով օգտվել երթուղայիններից: Բացի դրանից, տարազ կրելը թանկ հաճույք է, օրինակ՝ Ջավախքի տարազը ամբողջությամբ ոսկեթել է գործված:

_Ի՞նչ եք մտածում հայ կնոջ և նրա այսօրվա կերպարի մասին: Ի՞նչ է նրան պակասում այսօր:

-Հայ աղջիկներից շատերը հիմա օգտագործում են ազգային էլեմենտներ, իրենց առօրյա հագուստում,  սակայն չգիտեն դրանց իմաստը: Սա  նշանակում է,  որ նախ և առաջ երիտասարդ հայուհիներին իմաստություն է պետք, այսինքն՝ պետք է շատ կարդալ տարազի մասին եղած նյութերը, որոնցից շատերը, ցավոք մնացել են արխիվներում և չեն տպվել: Ցավով պետք է նշեմ, որ երիտասարդ հայուհիներն ունեն ճաշակի բացակայություն՝ չեն կարողանում ճիշտ և գեղեցիկ համադրել իրենց հագուստները: Շատ հաճախ կարելի է տեսնել երեկոյան զգեստներով փողոցում զբոսնող աջիկների, որոնցից շատերը չեն էլ փորձում թաքցնել իրենց կազմվածքի թերությունները: Սակայն չեմ կարող չնշել այն փաստը, որ հայուհիները միշտ էլ աչքի են ընկնում  իրենց համեստությամբ ու նվիրվածությամբ, հոգատար և լավ մայրեր լինելով:

-Այսօր ազգային տարազը պահանջարկ ունի՞, Ձեզ հաճա՞խ են դիմում այդ հարցով:

- Հաճախ են լինում դեպքեր, երբ հայ հարսնացուները ցանկանում են հարսանիքի կեսից տարազ կրել, սակայն ,բնականաբար, ոչ բոլորին եմ կարողանում օգնել այդ հարցով: Տարազներ հիմնականում տրամադրում եմ շոու բիզնեսի ներկայացուցիչներին, արվեստի բնագավառի մարդկանց, ֆիլմերի ու տեսահոլովակների նկարահանումների համար, երբեմն նաև նորերն եմ պատրաստում: Օրինակ՝ Սիրուշոյի վերջին տեսահոլովակի տարազները բոլորովին նոր աշխատանքներ են:

 

-Կպատմե՞ք Ձեր նկարների մասին: Ի՞նչ ոճի մեջ եք սկսել ստեղծագործել և ի՞նչ փոփոխություն է կրել այն տարիների ընթացքում: Ունե՞ք նախընտրելի թեմաներ կամ թեմատիկ սահմանափակումներ:

-Էքսպրեսիոնիստ նկարչուհի եմ, չեմ սիրում կտավի վրա երկար աշխատել, առաջին զգացողությունս եմ հանձնում կտավին: Լինում են դեմքեր, երբ ես 20  րոպեում ավարտում եմ կտավը, սակայն դրա վատն ու լավը միայն ես կարող եմ հասկանալ: Ժամանակի ընթացքում նկարներիս մեջ գերիշխող դարձան մռայլ գույները: Թեմատիկ սահմանափակումներ  չունեմ, նկարում եմ հիմնականում նատյուրմորտներ, բնանկարներ, որոնց ընդամենը նայում եմ նկարելիս, քանի որ կտավին այդ դեպքում հանձնում եմ իմ էությունը, այն, ինչ այդ պահին ես եմ զգում ու պատկերացնում, տվյալ բնանկարը կտավին եմ հանձնում իմ ոճով: Սակայն հիմա բնանկարներ այլևս շատ չեմ նկարում, որը կապված է արդեն տարիքիս հետ:

-Ո՞րն է ձեր ներշնչանքի աղբյուրը:

- Իմ ներքին ձայնն է, որ ինձ հուշում է, թելադրում, ուղղորդում: Աշխատանքներս իմ հույզերի, ապրումների, հոգեբանական տարբեր վիճակների արտահայտումն են, ներքին էությանս  արտաքին դրսևորումները: Հեշտությամբ եմ ամեն ինչ անում, ինչն էլ իմ հաջողության գրավականն եմ համարում :

- Արդյո՞ք միմյանցից տարբերվում են Լուսիկ Ագուլեցի տանտիկինն ու արվեստագետը:

- Կան նկարչուհիներ, որոնք լավ արվեստագետ են, սակայն լավ մայր չեն: Ես ինձ կատարյալ երջանիկ եմ համարում, քանի որ կարողացել եմ և՛ ընտանիքում, և՛ աշխատանքում ինձ լիարժեք դրսևորել: Լուսիկ Ագուլեցի տանտիկինն ու արվեստագետը նույնն են, քանի որ երկուսն էլ սիրով են անում իրենց գործը, իսկ սերը Աստծո ամենամեծ պարգևն է, կյանքի ամենամեծ գաղափարը: Սերն է ստիպում մարդուն առաջ գնալ՝ հաղթահարելով ճանապարհին հանդիպած խոչընդոտները:

-Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք մեր երիտասարդներին:

- Շատ սիրում ու գնահատում եմ մեր երիտասարդներին: Նրանք ունեն շատ արժանիքներ, որոնց շնորհիվ կարող են առաջ գնալ՝ խելացի են, ճկուն միտք ունեն, սակայն երբեմն շատ են հեռանում մեր արմատներից ու ազգայի ավանդներից: Մեր ներկան պիտի կապենք անցյալի հետ, որ մեր ապագան լինի ավելի կայուն ու ամուր, տիպիկ ազգային, իսկ ապագան կերտողները հենց մեր այսօրվա երիտասարդներն են, որոնք պետք  է դաստիարակվեն հայեցի ոգով, ազգային մտածողությամբ, իսկ այդ կրթությունը պետք է սկսել դեռևս ընտանիքից: Մեր երիտասարդությանը առաջնահերթ մաղթում եմ, որ լինեն աշխատասեր, գնահատեն մեր հարուստ մշակույթը և չօտարանան իրենց արմատներից:

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении