Երևանի Աճառյան փողոցից Մյասնիկյան պողոտայով երթևեկությունն օգոստոսի 29-30-ին փակ կլինի
ОбществоՃանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 29-ին և 30-ին` առավոտյան 06:00-ից մինչև 09:00-ի ժամային միջակայքում, երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քան աքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն: