«Սեւան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղը լուծում է հացենու եւ սոճու տնկիների արտադրության խնդիրը
Общество«Սեւան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղում Սեւանա լիճը գոտեւորող արհեստական անտառներն այսուհետ կթարմացվեն ոչ միայն բարդու, այլ նաեւ հացենու եւ սոճու տնկիներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան» ազգային պարկի Մարտունու մասնաճյուղի տնօրեն, անտառաբույծ Համլետ Ղիմոյանը, Երանոս գյուղի հատվածում, հացենու մոտ մեկ հեկտար պուրակում հացենու տնկիների աճել են բնական ճանապարհով, առանց միջամտության:
«Հացենու պուրակիհարեւանությամբ գտնվող նորատունկ ծառերի ոռոգման արդյունքում առաջացածխոնավությունը նպաստել է, որ հողին թափված սերմերը ծիլ տան ու բարձրանան, որոնք արդեն զգալու են անտառաբույծների անմիջական խնամքի կարիքը:
Նպատակադրվել ենք ցանկապատել հացենու պուրակը, որպեսզի բացառենք անասունների մուտքը: Սպասվող հսկայական քանակի տնկիները տեղ կգտնեն ոչ միայն մեր անտառի բացատներում, այլ նաեւ բնակավայրերի մայթերին, բակերում: Արդյունքը հիանալի է եւ ոգեւորող»,- նշեց անտառաբույծը:
Մարտունու տարածքի անտառների որոշակի հատվածների սոճուտներում եւս նկատվել է սոճու սերմերի բնական աճ, կամ` սոճու հազարավոր տնկիների ստացման հնարավորություն:
«Մեր անտառները լրջորեն տուժեցին Հայաստանի էներգետիկ ճգնաժամի տարիներին, իսկ այժմ կորչում են Սեւանի մակարդակի բարձրացման հետեւանքով: Մեզ մնում է ամեն ջանք գործադրել, որպեսզի կարողանանք պահպանել ու ավելացնել մեր անտառները, դրանք տարածել նաեւ լեռնային գոտիներում, որի համար մեզ բավարար քանակի տնկանյութ է հարկավոր: Բնական ճանապարհով աճած տնկիները մեզ համար ոչ միայն հայտն ություն են, այլ նաեւ անտառները թարմացնելու եւ զարգացնելու բացառիկ հնարավորություն, որը պետք է պահպանել աչքի լույսի պես»,- նշեց Համլետ Ղիմոյանը:
Խոսրով Խլղաթյան