Պտղնիում տեղի ունեցած սպանության գործով նախաքննությունը շարունակվում է
ОбществоՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Կոտայքի բաժնում օգոստոսի 27-ին` ժամը 8.10-ին, ահազանգ է ստացվել. հիվանդանոցից հաղորդել են, որ կրծքավանդակի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981թ. ծնված Արսեն Ազիզյանը, որը գիտակցության չգալով մահացել է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 06.10-ի սահմաններում, Ներքին Պտղնի գյուղի Զանգու գետի ափին գտնվող ձկնաբուծարանի մոտ արձակված կրակոցից Արսեն Ազիզյանը ստացած հրազենային վնասվածքներով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Լ 51749» տեսակի որսորդական հրացան` լիցքավորված 1 փամփուշտով, և 16 մմ տրամաչափի 2 պարկուճ: Նշ անակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով:
Նախնական քննության տվյալներով, Արսեն Ազիզյանը սպանվել է համագյուղացու կողմից: Կասկածյալը ձերբակալվել է: Նրա մասնակցությամբ կատարված զննության ընթացքում նա ներկայացրել է «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 19 մարտական փամփուշտով, 1 հատ՝ «ԱԿՍ» տեսակի փամփշտատուփ՝ լիցքավորված 29 մարտական փամփուշտով, մեկ տուփ փամփուշտ, ինչպես նաև 5.45 մմ տրամաչափի 275 փամփուշտ: Նախաքննությունը շարունակվում է: