Բաց դռների օր Է անցկացվել Հայաստանի ռուսական ռազմակայանում
ОбществоՀայաստանի ռուսական ռազմակայանի հրամանատարությունը «Կամխուտ» բարձրլեռնային զորափորձարանում Բաց դռների օր Է անցկացրել Գյումրիում եւ Երեւանում Ռուսաստանի պաշտպանության նախարարության երկու դպրոցների բարձր ու միջին դասարանների երկու հարյուր աշակերտների համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, սպաներն ու զինվորները դպրոցականներին ծանոթացրել են զենքի, ռազմական ու հատուկ տեխնիկայի ժամանակակից նմուշներին: Երեխաները կարողացել են իրապես տեսնել դաշտային պայմաններում զինծառայողների կյանքն ու կենցաղը, ժամանակակից զինվորի հանդերձանքը:
Հյուրերն առանձնակի հետաքրքրությամբ են հետեւել հետախուզության «Նավոդչիկ-2» համալիրի «Գրանատ» եւ «Զաստավա» անօդաչու ինքնաթիռների արձակմանը, թռիչքին ու վայրԷջքին:
Տեսական ճանաչողական մասից զատ, պատանիները կրակել են «Կալաշնիկով» ինքնաձիգով եւ մասնակցել դպրոցական թիմերի ռազմականացված Էստաֆետին:
Զինծառայողների երեխաների համար անցկացված տոնական միջոցառումն ավարտվել Է զինվորների կողմից հրաձգային զենքի բոլոր տեսակներից ցուցադրական հրաձգությամբ, դաշտային ակումբում ռազմապատմական ֆիլմերի ցուցադրությամբ եւ զինվորական շիլայի հյուրասիրությամբ: