Պաշտոնական. Լոպեսը «Սիթիից» տեղափոխվում է «Մոնակո»
Обществоնգլիական «Մանչեսթեր Սիթին» հաստատել է կիսապաշտպան Մարկոս Լոպեսի տեղափոխությունը «Մոնակո»։
20-ամյա ֆուտբոլիստը «Էթիհադ» մարզադաշտում անցկացրած անհաջող տարիներից և նախորդ մրցաշրջանում ֆրանսիական «Լիլում» վարձավճարով հանդես գալուց հետո 5 տարով պայմանագիր է կնքել «Մոնակոյի» հետ։
«Ցավում եմ, որ չկարողացա ինչպես պետքն է հրաժեշտ տալ թիմակիցներիս։ Ես գիտեմ, որ «Ման. Սիթին» բազմաթիվ տիտղոսներ է նվաճելու, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ում հետ աշխատել եմ, հատկապես Պատրիկ Վիերային»,-գրել է Լոպեսն իր թվիթերյան էջում։