«Պանտերա»-ի աշխատակցին ծեծի ենթարկելու գործն ուղարկվել է ՀՔԾ
ОбществоNews.am-ը գրում է.
Դաժան ծեծի ենթարկված՝ «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանի գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:
Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ Խոցանյանին ծեծի է ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը ժամը 03.30-ի սահմաններում, հարձակվել եւ ծեծի են ենթարկել «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին: Դեպքը տեղի է ունեցել Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մուզ կաֆե» սրճարանի մոտ, երբ անվտանգության ծառայության աշխատակիցը գնում էր «Տոտոյի» գրասենյակ՝ ստուգայցի: