Թալինում ոստիկանությունն անօրինական զենք է հայտնաբերել
ОбществоՀՀ ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի տեղեկացրել է, որ զինամթերք է թողել Թալին քաղաք մտնող ճանապարհի սպասասրահի հետնամասում:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է տարբեր տրամաչափի 49 փամփուշտ, նռնակի 4 պայթուցիչ և 2 նռնակ` առանց պայթուցիչի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: