Հնագետը կարեւորում է Սոթքում պատմագիտական թանգարանի ստեղծումը
КультураԳեղարքունիքի մարզի Սոթք գյուղում վերջին տարիների ընթացքում կատարված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են պատմագիտական եւ հնագիտական արժեք ներկայացնող բազմաթիվ իրեր, որոնց հետագա խնամքը, պահպանությունը եւ ցուցադրությունը պահանջում են համապատասխան հոգացություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սոթքում հնագիտականպեղումներ իրականացնող արշավախմբիղեկավար, պատմական գիտություններիթեկնածու Արսեն Բոբոխյանը, Սոթքում պատմագիտական թանգարանի ստեղծումն իր մտահղացումն է, որն արդեն ներկայացրել է համայնքի ղեկավարի եւ ավագանու ուշադրությանը:
«Սոթքում հայտնաբերված հնագիտականարժեքները, որոնք փաստում են ՀինՀայաստանի բնակիչների կենցաղի, հավատալիքների, հանրային կյանքի, սովորույթների, մշակույթի,մարդաբանության, այլ կարեւոր տեղեկությունների մասին, պետք է պահպանվեն այն տարածքում, որտեղից որպեղվել ու դուրս են բերվել լո ւյս աշխարհ: Եթե տեղական իշխանությունը չընդառաջի իմ առաջարկին, ողջ պեղածոնյութը կարող ենք ի պահ տալ Գավառի երկրագիտական թանգարանին: Սակայն, շատ ավելի ցանկալի ու տեղինկլիներ, եթե այդ կարեւորագույն, նորահայտ արժեքները պահպանվեին հենց Սոթքում` մի բնակավայրում, որը< b>գտնվում է Հայաստանն Արցախին կապող ճանապարհի խաչմերուկում, որտեղ մեր հայրենակիցներըթանգարանային ցուցադրության միջոցով կարող են ծանոթանալ մեր հայրենիքի հնագույն պատմությանը»,- կարեւորեց հնագետ Արսեն Բոբոխյանը:
Արձագանքելով «Արմենպրես»-ի հարցմանը` Սոթք համայնքի ղեկավար Կոլիկ Շահսուվարյանը նշեց, որ ինքը ոչ միայն կողմ է գյուղում պատմագիտական թանգարանի ստեղծմանը, այլ բոլոր հնարավոր միջոցներով նպաստելու է դրա կայացմանը:«Տարածքի խնդիր կարող ենք լուծել, սակայն նորոգման ու կահավորման համար կփորձենք այլկազմակերպությունների կամ հովանավորների օգնությամբ գտնել համապատասխան միջոցներ»,- հավաստեց համայնքի ղեկավարը:
Արսեն Բոբոխյանը հավատացած է, որ հետագա տարիներին սպասվող պեղումների արդյունքում եւս կգտնվեն բազմաթիվ նոր արժեքավոր հնագիտական նյութեր, որոնք կհարստացնեն ոչ միայն նորաստեղծ թանգարանը, այլ նաեւ` հնագիտությունը եւ հայագիտությունը:
Խոսրով Խլղաթյան