Մինչև սեպտեմբերի առաջին կեսը շուկայում աստիճանաբար կդիտվի կարտոֆիլի գնանկում. գյուղնախարարություն
ЭкономикаՄինչև սեպտեմբերի առաջին կեսը շուկայում աստիճանաբար կդիտվի կարտոֆիլի գնանկում, իսկ ամսվա վերջում գինը կհավասարվի նախորդ տարիների մակարդակին: Արմենպրեսի փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախարարությունը նշում է, որ Արարատյան հարթավայրում մշակվում են կարտոֆիլի վաղահաս սորտեր, որոնց բերքահավաքը սկսվում է ապրիլից և ավարտվում հուլիսին: Հանրապետության բարձրադիր գոտում հիմնականում մշակվում են ուշահաս սորտեր, որոնց զանգվածային բերքահավաքը սկսվելու է սեպտեմբերի կեսերից: Նույն գոտու համեմատությամբ ցածրադիր հատվածներում մշակվող միջահաս և միջաուշահաս սորտերի բերքահավաքն արդեն մեկնարկել է:
«Ստացվում է այնպես, որ, ամբողջ օգոստոսին, սեզոնայնությամբ պայմանավորված, խաթարվում է շուկայում կարտոֆիլի բավարար մատակարարումը, որն էլ հանգեցնում է ժամանակավոր գնաճի: Վստահեցնում ենք, որ մինչև սեպտեմբերի առաջին կեսը շուկայում աստիճանաբար կդիտվի կարտոֆիլի գնանկում, իսկ ամսվա վերջում գինը կհավասարվի նախորդ տարիների մակարդակին»,- հայտարարում է Գյուղնախարարությունը:
Նախարարությունը վերահսկում է իրավիճակը և հավաստիացնում, որ Հայաստանի Հանրապետությունում սեփական արտադրության հաշվին 2015 թվականի լիովին բավարարվում է կարտոֆիլի բերքի ներքին սպառման ամբողջ պահանջարկը` հնարավորություններ ստեղծելով նաև արտահանման համար։