Գանձակում քայլեր են ձեռնարկվում կարտոֆիլի բերքի արտահանման համար
ЭкономикаԳեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում սպասվում է կարտոֆիլի բարձր բերք, որի իրացման համար արդեն, մինչեւ բերքահավաքի սկիզբը, քայլեր է ձեռնարկում Գանձակի գյուղապետարանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի գյուղապետ Վանիկ Հարությունյանը, գյուղապետարանը որպես միջնորդ կողմ է ընտրել «Վորլդ Վիժն Հայաստան» կազմա կերպությանը` գյուղի տնտեսություններում աճեցված բերքը Վրաստանի Հանրապետությունում իրացնելու համար: «Այս տարի 240 հեկտար կարտոֆիլի ցանքերը բարձր բերքատվություն են խոստանում: Ի տարբերություն հացահատիկային մշակաբույսերի եւ անասնակերի` մարդիկ շատ ավելի մեծ սպասելիքներ ունեն կարտոֆիլի բերքից, առավել եւս որ այս պահին շուկայական գինը տատանվում է 250 դրամի սահմաններում: Կփորձենք ամեն կերպ տնտեսություններին օգնել` ստացված կարտոֆիլի բերքն իրենց համար շահավետ գներով վաճառելու համար, որպեսզի մեր երկրագործները կարողանան ինչ-որ ձեւով ծածկ ել հացահատիկի եւ անասնակերի նվազ բերքատվության վնասները»,-նշեց գյուղապետը:
Խոսրով Խլղաթյան