Գավառում օգոստոսին գրանցված տեղումները գերազանցել են ամսական միջին նորման
ОбществоԳեղարքունիքի մարզում օգոստոսի վերջին տասնօրյակում գրանցված տեղումները եղել են ոչ միայն առատ, այլև գերազանցել են ամսական միջին նորման:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայության Գավառի օդերեւութաբանական կայանի պետ Աշո տ Մակարյանը, Գավառի տարածքում օգոստոսի վերջին տասնօրյակում, մոտ ութսուն օր տեւած չոր ու շոգ ամառվանից հետո, տեղումները կազմել են 28 միլիմետր:»Սա օգոստոսի ամսական միջին նորման մի քանի սանտիմետրով գերազանցող թիվ է, նույնիսկ տասնամյակների կտրվածքով, իսկ հողի մեջ արդեն առկա է բույսերի համար բավարար խոնավություն»,- նշեց օդեւրեւութաբանական կայանի պետը:
Խոսրով Խլղաթյան