Կուսության վերականգնումը՝ մաքրաբարոյության բիզնես Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. BBC
Lifestyle1in.am-ը գրում է.
Ժամանակակից հարսանիքը Կովկասում հաճախ միմյանց է ընդհարում ավանդականն ու արդիականը։ Հիմենոպլաստիկան կամ կուսության վիրաբուժական վերականգնումը վերջին տարիներին Կովկասում շատ տարածված է դարձել։ Թեմային անդրադարձ է անում BBC-ն։
Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում վիրաբույժ-գինեկոլոգների մոտ հերթեր են գոյանում, ընդ որում՝ ոչ միայն մայրաքաղաքներում։ Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետություններում գինեկոլոգները «խնդրին» նայում են գործնական առումով ռացիոնալ. կա պահանջարկ, կլինի նաև առաջարկ։
Կովկասի մշակութային տարածքում կարմիր խնձորն ու արյունոտ սավանը դարերով ասոցացվել են կանացի մաքրաբարոյության խորհրդանիշի հետ։ Այսօր այդ խորհրդանիշը շատերի մոտ հարցեր է առաջացնում։ Ոմանց համար դա նախնիների «սուրբ» սովորույթ է, ուրիշների դեպքում՝ տղամարդկային ինքնասիրահարվածության համար պարարտ հող։
Բժիշկների կարծիքը
Ի՞նչ է հիմենոպլաստիկան, ինչպե՞ս է այն անցնում, կարո՞ղ է այդ վիրահատությունը ինչ-որ կերպ ազդել կնոջ օրգանիզմի վրա, որևէ վտանգ ներկայացնո՞ւմ է։
Ադրբեջանցի գինեկոլոգ Ահմեդ Նամազովի խոսքով՝ կա արհեստական կուսաթաղանթի երկու տեսակ։ Առաջին տարբերակը, երբ հիվանդին կուսաթաղանթ են կարում կարճ ժամկետով՝ մի քանի օրով։ Երկրորդ տարբերակն այն է, երբ լիովին վերականգնվում է կուսությունը։ Երկու վիրահատություններից հետո կարող են տեղի ունենալ հեշտոցային արնահոսություններ կամ բարդություններ, ինչպես նաև ցավ սեռական ակտի ժամանակ։
Առանձին դեպքեր են, երբ հիմենոպլաստիկայի են դիմում բռնաբարությունների զոհերը։ Նրանց համար կուսաթաղանթի վերականգնումը նշանակում է ֆիզիկական (և բարոյական) վնասի հետևանքների վերացում։
Հայ գինեկոլոգ Արաքսի Մանվելյանը (անունը փոխված է) նշել է, որ ինքը միշտ հիվանդների կողմից է։ «Կարծում եմ՝ դրանում ոչ մի անբարոյական բան չկա։ Դրանում տեսնում եմ շրջապատի դաժան ճնշումից հաշմանդամին փրկելու իմ բարեգործական առաքելությունը։ Դա ոչ ոքի չի վերաբերում։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ վերաբերում է, թող հասարակությունը խառնվի նաև այն ժամանակ, երբ կանայք, ովքեր նոր են ամուսնացել և կորցրել անմեղությունը առաջին ամուսնական գիշերը, գալիս են մի փունջ վեներական հիվանդություններով,- ասել է նա։
Հռետորական է ծագող հարցը, թե որտեղի՞ց այդ հիվանդությունները։ «Բացի դրանից՝ ես մասնագիտական պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման վիրահատությունից վնաս չկա կնոջ առողջության համար»։
Շարունակությունը՝ այստեղ: