Արվեստագետը նկարում է իր մոդելների վրա, որպեսզի նրանք միախառնվեն գյուղական տան ֆոնին (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Մարմնի վրա նկարող Յորգ Դյուստերվալդը փորձում է այնպիսի հստակությամբ նկարել իր մոդելների մարմինների վրա, որ նրանք դառնան լանդշաֆտի մի մաս, գրում է The Daily Mail-ը:
Արվեստագետը նման մի փորձ է արել Ջանա անունով մի մոդելի հետ, ով Գերմանիաում՝ Համելն քաղաքի մոտակայքում գտնվող գյուղական տարածքներում կարողացել է կանգնել դարպասների, դռների առաջ և չնկատվել: Նրան անգամ չի նկատել տղամարդը՝ դռնով մտնելով զուգարան:
Շատ լուսանկարներում մերկ մարմինների վրա արված ներկն այնքան հստակ է բաշխված, որ գրեթե անհնար է լինում հասկանալ՝ որտեղ է մարմինը:
Յորգը բոդի արտով է զբաղվում մոտ 20 տարի և իր ունակություններն օգտագործում է բազմաթիվ նախագծերում, որոնք կարող են լինել գովազդներ, կորպորատիվ միջոցառումներ և հեռուստատեսային մարքեթինգի արշավներ:
Նշվում է, որ ֆոտոսեսիաները մի քանի ժամ են տևում և մանրամասն պլանավորվում են մինչև որոշված վայր հասնելը:
Նախապես ներկված մոդելն այնուհետև կանգնում է ֆոնի առջև և Յորգը վերջնական տեսք է տալիս մոդելին այնպես, որ նա կատարելապես միախառնվի ֆոնին:







