Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինը
ОбществоՌԴ Լենինգրադի շրջանի քաղաքային հիվանդանոցներից մեկում 85 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինը, հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ Կինեմատոգրաֆների միության սանկտպետերբուրգյան մասնաճյուղին:
«Միխայիլ Սվետինը մահացել է հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում, 85 տարեկան հասակում»,- նշել են միությունում:
Մեկ շաբաթ առաջ դերասանը վիրահատվել էր, սակայն այսօր առավոտյան մահացել է:
Սվետինը ծնվել է 1930-ին Կիևում: 1980-ից աշխատում է Ակիմովի անվան կոմեդիայի թատրոնում: Կինոյում կատարել է ավելի քան 100 դեր, հիմնականում՝ կատակերգություններում: