24-ամյա երիտասարդը հայտնվել է դատարանում՝ 14-ամյա աղջկա հետ ամուսնանալու պատճառով
ОбществоNews.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Մարգարա գյուղի բնակիչ, 24-ամյա Աֆանդի Ղ.-ն մեղադրվում է անչափահ ասի հետ ամուսնանալու եւ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Աֆանդի Ղ.-ն փետրվարին ամուսնացել է 14-ամյա աղջկա հետ, որի հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություն, ինչի արդյունքում վերջինս հղիացել է:
Աֆանդի Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: