ԱՄՆ-ն եւ Ուկրաինան Սեւ ծովում սկսում են Sea Breeze զորավարժությունները
ОбществоԱՄՆ-ն եւ Ուկրաինան օգոստոսի 31-ին Օդեսայի եւ Նիկոլաեւի մարզերում սկսում են Sea Breeze ծովային վարժանքները, որոնք կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 12-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Զորավարժությունները բազմազգ են, սպասվում է, որ դրանց կմասնակցեն 2,5 հազար զինծառայողներ ոչ միայն ԱՄՆ-ից ու Ուկրաինայից, այլեւ Բուլղարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Շվեդիայից, Թուրքիայից եւ Մոլդովայից, ընդ որում գրեթե յուրաքանչյուր երրորդ զինվորականը ներկայացնելու է ամերիկյան զինուժերը:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է վարժանքներում գործի դնել ավելի քան 150 միավոր մարտական տեխնիկա, այդ թվում՝ նավեր, սուզանավեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ինչպես նաեւ անվավոր տեխնիկա:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի հրամանատար փոխծովակալ Ջեյմս Ֆոգոն զորավարժությունները համարել է «մեր գործընկերների հետ համագործակցության կարեւոր հնարավորություն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: