Լեհական LOT ավիաընկերությունը վերադառնում է հայկական շուկա
ОбществоԼեհական LOT ավիաընկերությունը հունվարի մեկից կվերսկսի իրականացնել Վարշավա-Երևան-Վարշավա թռիչքները: Հունվարին LOT -ը կիրականացնի շաբաթական երեք չվերթ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևան ից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:
Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթերի հաճախականությունը ավելացնելու շուրջ:
Չվերթերի վերակազմավորման պատճառով, LOT -ը հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երևան չվերթերը: