Ավետիսյանների իրավահաջորդները ծանոթացել են ռուսական կողմի տրամադրած նյութերին
ОбществоԳյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի
«ՀՀ քննչական կոմիտեն մեզ տրամադրել է Վալերի Պերմյակովի քրեական գործով ռուսական կողմի ուղարկած նյութերը: Բացի այդ մենք միջնորդել էինք, որ Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին ենթարկեն դատահոգեբանական-
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովը դասալքության զենքիհափշտակման եւ ապօրինի կրման հոդվածներով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Դատաքննությունն անցկացվեցօգոստոսի 12-ին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում Հյուսիսկովկասյան օկրուգի 5-րդ կայազորայինզինվորական դատարանի արտագնա նիստում` Ալեքսանդր Շելդյաևի նախագահությամբ: Դատարանը խորհրդակցականսենյակից վերադարձավ երկժամյա քննարկումից հետո եւ հրապարակեց վճիռը: Դատաքննությունն անցկացվեց մեկօրում:Պերմյակովը մեղադրվում էր Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի«226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով: Պատիժը կրելու ժամկետը հաշվվում է2015թ-ի հունվարի 13-ից՝ Պերմյակովի կալանավորման օրվանից:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան,ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասցրել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էրմնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներովտեղափոխվել էր բժշկական կենտրոն այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկականդատատոքսիկոքիմիական դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել ենհայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով(երկու և ավելի անձանցսպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեիքննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք ենառաջադրել Հայաստ անի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդհոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել էառաջադրված մեղադրանքը: Սպանության մասով գործը փոխանցված է հայկական կողմին: