Եթե այս պայմաններում «պիդարասները» պետք է գլուխ բարձրացնեն մեր երկրում, ապա … Գուրգեն Եղիազարյան
ОбществоԹեպետ ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի որդին դեմ չէ սահմանադրական փոփոխություններին եւ նախագծում արված նորամուծություններին, նույն կարծիքին չէ նրա հայրը, ով գտնում է, որ այդ առաջարկն ուղիղ հարված է մեր պետականության հիմքերին: «Նման Սահմանադրություն ընդունելուց հետո մենք ընդհանրապես, որպես այդպիսին, պետություն չենք ունենա, այլ կլինի ձեւական կառույց եւ այդ կառույցը կղեկավարվի դրսից, իսկ ղեկավարողները շատ մութ ու շատ լկտի ուժեր են»,- նշեց Գ. Եղիազարյանը՝ մանրամասնելով, թե նման ձեւակերպմամբ ինքը նկատի ունի այն գերտերությանը, որը կանգնած է Վենետիկի հանձնաժողովի թիկունքին:
Անդրադարձ կատարելով Վենետիկի հանձնաժողովի միասեռականների ամուսնությունն օրինականացնելու մասին առաջարկին եւ տվյալ մասնագիտական խմբի ներկայացուցչի` Երեւանում արված այն հայտարարությանը, թե ՄԻԵԴ-ն ընդունում է միասեռականների ամուսնությունը, ինչը պարտադիր է, ընդդիմադիր գործիչը ասաց, թե առանց այդ էլ այսօր Հայաստանում ծնելիություն գրեթե չկա: «Մենք գտնվում ենք ծանր վիճակում: Աշխարհագրական դիրքն էլ լավը չէ` աջից՝ թուրքեր, ձախից՝ թուրքեր, ճանապարհներ չկան, ծով էլ չունենք: Եթե այս պայմաններում պիդարասները պետք է գլուխ բարձրացնեն մեր երկրում, ապա դա կլինի մեր երկրի վախճանը»,- ասաց Եղիազարյանը՝ բերելով մի քանի օրինակներ: «Միասեռականությունը հիվանդություն է, դա կա նույնիսկ կենդանական աշխարհում, սակայն այն, ինչ ցանկանում են ամրագրել Սահմանադրությամբ, սխալ է, քանի որ որոշ ժամանակ անց այդ 0,1-0,2%-ը կդառնա 30-40%: Օրինակ` Շվեդիայի պես երկրում այսօր գործում է 58 հազարից ավելի նման կազմակերպություն»,- ասաց նա:
ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարարը հիշեց, որ տարիներ առաջ, հավանաբար իրենց պախարակելու համար կազմակերպված հանրահավաքին էին միացել մի խումբ միասեռականներ: «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ասեմ, որ 2008 թվականին մեր հանրահավաքի ժամանակ, միգուցե, մեզ պախարակելու համար ուղարկեցին միասեռականների: Նրանց թիվն անգամ մեկ տասնյակ չէր կազմում: Մոտ երկու տարի առաջ նորից երթ էր եւ նրանք կրկին փորձեցին միանալ: Ասեմ, որ նրանց թիվը 100-ից ավելի էր: Վաղը-մյուս օրը Վենետիկի հանձնաժողովի ոգեշնչող հայացքի ներքո նրանց թիվը կվերաճի հազարներով: Սա ուղիղ կերպով հարված է մեր երկրի հիմքին` ազգային անվտանգությանը: Պարզապես պետք է ծանոթանալ ընտանիք ձեւակերպմանը, պետք է տեսնել, թե ինչ ողբերգական նախադասություններ ու բառակապակցություններով են նրանք ձեւակերպում ընտանիքի ինստիտուտի հասկացությունը: Եւ ի՞նչ, այդ ամենը մենք պետք է ամրագրե՞նք մեր մայր օրենքում»,- հավելեց վերջինս:
Սոսե Չանդոյան