Կառավարությունը քայլեր է իրականացնում ավտոմեքենաներում գազաբալոնների շահագործման անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ
ОбществоԳազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության օրենսդրական համալիր լուծման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Կառավարության նիստում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ համալիր լուծումներն ուղղվելու են Հայաստանում սեղմված բնական գազով աշխատելու համար գազաբալոնային համակարգերով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացմանը, գազաբալոնային համակարգերի տեղադրմանը, վկայագրման գործունեությունների կազմակերպման կանոնակարգմանը, գազաբալոնային սարքավորումներով վերասարքավորված տրանսպորտային միջոցների լիցքավորման ժամանակ դժբախտ պատահարների կանխարգելմանը: Այդ նպատակով ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, որը օրենսդրական փոփոխությունների կատարման համար անհրաժեշտ օրենքների ցանկը և առաջարկվող փոփոխությունների հայեցակարգային մոտեցումները կներկայացնի կառավարություն:
«Այս ոլորտում կարևոր է պատկան մարմինների՝ ՀՀ տրանպորտի և կապի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների պարտականությունների պատշաճ կատարման, լիազորությունների սահմանազատման հարցը»,- իր հերթին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբնրահամյանը:
Վերջին շրջանում հանրապետությունում արաձանագրվել է ավտոմեքենաներում տեղադրված գազաբալոնների պայթելու մի քանի դեպք, ինչի հետևանքով եղել են նաև զոհեր: