Ստերլիգովին ազատ են արձակել
ОбществоՌուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովին ազատ են արձակել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանակավայանում ձերբակալելուց հետո:
Այս մասին հայտնել է նրա փաստաբան Արթուր Հայրապետովը:
«Նրան ձերբակալել են միջպետական որոնման պատճառով, որը հայտարարել էր Ադրբեջանը»,- պարզաբանել է փաստաբանը:
«Այժմ Գերման Լվովիչը հաստատ որևէ խնդիր չի ունենա: Նա Ռուսաստանի քաղաքացի է և վերադարձել է տուն: Մոտ ժամանակներս նա ոչ մի տեղ չի մեկնելու, լինելու է իր տնտեսությունում, որը տևական ժամանակ առանց տիրոջ էր մնացել, լրացնելու է բացերը»,- հավելել է Հայրապետովը:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նա նշել է, որ այս ընթացքում փաստաբանները ծրագրում են լուծել հարցն ադրբեջանական կողմի հետ, որպեսզի ապագայում սահմանների հատման հետ կապված խնդիրներ չծագեն: