Նավթի Brent տեսակի գինն աճել է 5 տոկոսով
ЭкономикаՆավթի Brent տեսակի գինը Լոնդոնի ICE բորսայում օգոստոսի 31-ին աճել է 5,31 տոկոսով`մեկ բարելը կազմելով 52,71 դոլար:
Ինչպես հաղորդում է TASS-ը, այդ ֆոնին դոլարի կուրսը նվազել է 64,98 ռուբլու` օրվա ընթացքում արձանագրված առավելագույն 67,43 ռուբլուց:
Եվրոյի փոխարժեքը 75,7 ռուբլուց նվազել է 72,74-ի:
Օգոստոսի 31-ի առավոտյան Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել էր 49 դոլարի, չնայած օգոստոսի 28-ին տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այն հասել էր 51 դոլարի: