Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերը բախվեցին ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցում
АналитикаԹուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ օգոստոսի 29-ի գիշերը Թուրքիան, միանալով ԱՄՆ-ի կոլաիցիային, առաջին անգամ հրթիռային հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, սակայն, չի նշում հրթիռային հարվածների հետևանքների և զոհերի մասին, այնուամենայնիվ հայտնելով, որ Սիրիայում զինյալները լուրջ վտանգ են առաջացնում Թուրքիայի համար: Թուրքական ռազմական գործողությունները համաձայնեցված են եղել ԱՄՆ-ի հետ, որը հուլիսի վերջից սկսեց օգտագործել «Ինջիրլիք» ռազմակայանը:
Թուրքիան երկարատև բանակցություններից հետո, ի վերջո, թույլ էր տվել, որպեսզի ամերիկյան օդուժն օգտագործի Ադանա քաղաքում տեղակայված «Ինջիրլիք» ռազմաբազան՝ «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարի համար: Ամերիկյան ութ ռազմական կործանիչները շուրջ 300 հոգանոց անձնակազմով արդեն տեղակայվել են «Ինջիրլիք» ռազմակայանում: Ամերիկյան օդուժին պատկանող ևս 24 ինքնաթիռ այս շաբաթվա ընթացքում տեղակայվելու են թուրքական ռազմաբազայում:
ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարել էին հյուսիսային Սիրիան զինյալներից ազատագրելու մտադրության մասին: Հատկանշական է նաև, որ ռազմական գործողությունների միջոցով Թուրքիան ցանկանում է ճնշում գործադրել Բաշար Ասադի վարչակարգի վրա և ստիպել Դամասկոսին սկսել բանակցություններ վարել:
Մինչև 2015 թ-ի հուլիս ամիսը, Թուրքիան շատ պասիվ դեր էր ստանձնել «Իսլամական պետության» հետ պայքարում՝ դիտարկելով այն որպես Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ սպառնալիք: Թուրքիան ցանկություն հայտնեց միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարին, երբ Սուրուչ քաղաքի սահմանին ահաբեկչական գործողություններ կատարվեցին, որի հետևանքով զոհվեց 32 մարդ:
Հուլիսի վերջին, երբ Թուրքիայի տարածքում ահաբեկչական հարձակումներ տեղի ունեցան, Թուրքիան անցավ օդային հարվածների, սակայն դրա հետ մեկտեղ, ռմբակոծում էր նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերը, որոնց համարում էր ահաբեկիչներ: Միևնույն ժամանակ, Անկարայում անընդհատ շեշտում էին, որ այդ գործողությունները կատարվել են միայն Թուրքիայի մասնակցությամբ, այլ ոչ թե միջազգային կոալիցիայի աջակցությամբ:
Հուլիս ամսին, Թուրքիան երկար բանակցություններից հետո համաձայնեց բացել իր բազան բաղադրիչ թռիչքների համար, որպեսզի ամերիկյան ինքնաթիռները կարողանան իրականացնել օդային հարձակումներ ապստամբների ուղղությամբ: Օգոստոսի սկզբին, Միացյալ Նահանգները, Անկարայի թույլատրությամբ, իրականացրեցել են առաջին օդային հարվածները Սիրիայի տարածքով, որոնք տեղակայված են Թուրքիայում:
Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիոն ուժերն անցած օրվա ընթացքում 22 օդային հարված են հասցրել «Իսլամական պետության» զինյալների դիրքերին Իրաքում և Սիրիայում: Օդային հարվածների թիրախում են հայտնվել նավեր, զրահապատ տրանսպորտային միջոցներ, ռազմավարական ստորաբաժանումներ, հակաօդային պաշտպանության հրետանային համակարգ:
http://news.yahoo.com/islamic-state-targeted-22-airstrikes-iraq-syria-u-142132733.html
Ա. Պետրոսյան