Հայտնիներից ովքե՞ր են իրենց երեխաներին առաջին դասարան տանում.«Հրապարակ»
Lifestyle«Հրապարակ»-ը գրում է. «Մի շարք հայտնի քաղաքական գործիչների, պաշտոնյաների, լրագրողների ու շոու բիզնեսի ներկայացուցիչների զավակներն այսօր առաջին անգամ դպրոց են գնում։ ՀՀկ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի որդին՝ Ռուբենը, օրինակ հաճախելու է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոց։ Պատգամավոր հայրը խոստովանում է, որ դա ամենաուրախ օրերից մեկն է լինելու։...
Ի դեպ, չի բացառվում, որ Լևոն Մարտիրոսյանի ու Թևան Պողոսյանի որդիները համադասարանցիներ լինեն։ «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանն էլ է ընտրել Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցը։...
Այս տարի առաջին դասարան է գնալու նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի որդին։ Ինչպես ավագ որդուն, կրտսերին ևս Աշոտյանն ուղարկել է մասնավոր «Այբ» դպրոց։
«Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավար Արտակ Հերիքյանի դուստրը՝ Մանեն, «Ուսում» դպրոցի աշխակերտուհիներից է։ ...Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Քրիստինե Մելքոնյանի որդին արդեն հասցրել է ծանոթանալ իր դասընկերների հետ. Արամը հաճախելու է Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 միջնակարգ դպրոց, այս դպրոց է հաճախում նաև նրա քույրը։...
Ի դեպ, այս դպրոց են հաճախելու նաև Արմինկայի որդին, «Մայրիկների ակումբի» հեղինակ-վարող Մերի Ներսիսյանի դուստրը։ Երգչուհի Աիդա Սարգսյանի դուստրն էլ հաճախելու է «Մեքսեդան» ուսումնական կենտրոն։...Հայկական շոու բիզնեսի զույգերից մեկի՝ Վահագն Գրիգորյանի ու Իռեն Ուլիխանովայի որդին՝ Աշոտը, ևս առաջին դասարանցի է, հաճախելու է Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոց։