UWC Դիլիջան քոլեջը նոր ուսումնական տարում դռներն է բացել 94 ուսանողների առջեւ
Общество UWC Dilijan College ը նոր ուսումնական տարում
Նոր ուսումնական տարում քոլեջում ընդհանուր առմամբ կսովորի 190 ուսանող՝ աշխարհի 64 երկրից: Նրանցից 21-ը Հայաստանից ու Արցախից են, որոնցից 11-ն ընդունվել են այս տարի: Համալրվել է նաեւ դասախոսական
«Մեր քոլեջի հիմնադիրներին UWC շարժման եւ Միջազգային բակալավրիատի հետ միավորում է այն ընդհանուր համոզմունքը, որ բարձրորակ կրթության մեջ այսօր ներդրում կատարելով՝ ապագայում խաղաղության, արդարության եւ բարեկեցության հասնելու հույս ենք տածում: Այդ իսկ պատճառով ջանքներ, ժամանակ ու միջոցներ ենք ներդնում ինչպես դասարանական, այնպես էլ արտադասարանական ուսուցման մեջ, եւ ակնկալում ենք, որ UWC Dilijan College-ում ձեռք բերված փորձը կվեափոխի բոլորիս ու կոգեշնչի կյանքը նվիրել հանրությանը, սեփական երկրին ու ողջ աշխարհին ծառայելու գործին»,- ողջունելով ուսանողներին ու դասախոսական կազմին` նշել է քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը:
UWC Dilijan College -ի հիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ կրթությունն ու դպրոցը միայն շենքը չեն. «Գլխավորը ուսուցիչներն ու ուսանողներն են, ովքեր գալիս են այստեղ: Քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութին հաջողվել է դասախոսների հետաքրքիր թիմ հավաքել, եւ UWC-ի ընդունելության բացառիկ համակարգի շնորհիվ մեզ մոտ ուսանելու են գալիս տաղանդավոր, վառ,
Այս տարի ամբողջությամբ ավարտվել են շինարարական եւ ներքին հարդարման աշխատաները առաջին հերթի ուսումնական եւ բնակելի մասնաշենքերում եւ ստեղծված են միջազգային մակարդակի կրթական հաստատությանը բնորոշ բոլոր պայմանները:
2015թվականին UWC Dilijan College-ի շենքը միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ դառնալով «International Property Awards -2015» մրցույթի դափնեկիր՝ «Public Services Development» անվանակարգում (եվրոպական տարածաշրջանում) եւ IGRA «Green Roof Leadership Awards-2015»-ի դափնեկիր՝ «Trendsetting Architecture» անվանակարգում: Այն դարձել է նաեւ ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունը, որն արժանացել է BREEAM-ի հավաստագրի՝ էկոլոգիական շինարարության համար: «Քոլեջի նոր շենքերն ու հնարավորություններն իսկապես հրաշալի են: Մեր այցելուներից շատերեն են նշում, որ կցանկանային երիտասարդ լինել եւ սովորել այստեղ: Քոլեջը տեղակայված է չքնաղ բնություն ունեցող եւ հյուրընկալ երկրում ու ոչնչով չի զիջում աշխարհի լավագույն նմանատիպ կրթական հաստատություններին: Համոզված եմ, որ մեր ուսանողները ոչ միայն հրաշալի փորձ ձեռք կբերեն, այլեւ բավականություն կստանան ուսումնառությունից ու այստեղ բնակվելուց»,-նշել է Ջոն Փադըֆութը: