Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ինչպիսի՞ն էր «Ֆուլ Հաուս»-ի տիկին Թամարայի, նույն ինքը՝ դերասանուհի Մարջան Ավետիսյանի ամառային հանգիստը
Lifestyle168.am-ը գրում է.
«Ֆուլ Հաուս» հեռուստասերիալի դերակատարուհի Մարջան Ավետիսյանի հետ մեր զրույցից պարզվեց, որ նա հույսեր է «փայփայում» ամառային հանգիստը վայելել գոնե աշնանը: «Այս ամառ բացարձակ չեմ հանգստացել, հուսամ՝ աշնանը կկարողանամ փոքր-ինչ շունչ քաշել»,- նշում է Մարջանը:

«Ֆուլ Հաուս» սերիալի դերասանական կազմի՝ ռուսաստանյան համերգային շրջագայության մասին պատմող լուսանկարներն ամռան ընթացքում պարբերաբար հայտնվում էին ֆեյսբուքում: Ամռանը սերիալի անձնակազմը ելույթներ է ունեցել Ռուսաստանի մի քանի քաղաքներում:
– Մարջան, ամառն ավարտվեց: Կարողացա՞ք հանգստանալ:

– Ես ամառ շատ եմ սիրում: Ինձ համար կարևոր է ամառային հանգիստը՝ հատկապես լարված աշխատանքային շրջանից հետո: Սակայն այս ամառ ինձ չհաջողվեց անցկացնել այն առանց աշխատանքի: Մոտ երկու ամիս Արցախում էի: Հայ-պարսկական համատեղ գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին էի մասնակցում: Իսկ երբ վերադարձա՝ սկսվեցին «Ֆուլ Հաուս»-ի նկարահանումները: Հուսամ՝ հոկտեմբեր ամսին հանգստանալու ժամանակ կգտնեմ:
– Արդյո՞ք Ռուսաստանում կայացած «Ֆուլ Հաուս»-ի ողջ շրջագայության ընթացքում, Դուք ժամանակ չունեցա՞ք փոքր-ինչ հանգստանալու: Այլ կերպ ասած՝ համատեղել հաճելին օգտակարի հետ:
