Տոլստոյի անվան դպրոցում սեպտեմբերի 1-ի ծաղիկների գումարը կփոխանցեն գլխուղեղի կաթված ունեցող 8-ամյա Մարիի բուժմանը
ОбществоՀայաստանի Հանրապետության հարստությունը կրթված քաղաքացին է, ով իր ամենօրյա գիտակից և գրագետ աշխատանքով շենացնում է հայրենիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի Լև Տոլստոյի անվան N 128 հիմնական դպրոց կատարած այցի ժամանակ, Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորելով դպրոցականներին, նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը :
«Գիտելիքը հարստություն է, որը մարդուն հաղորդում է կյանքի լավագույն և հաճելի զգացողությունները: Այն դառնում է հնարավորություն և ուղենշում հաջողության հասնելու լավագույն միջոցները: Մեր հարստությունը կրթված քաղաքացին է, ով իր ամենօրյա գիտակից և գրագետ աշխատանքով շենացնում է մեր հայրենիքը, իսկ հարկ եղած դեպքում՝ դառնում նրա հուսալի պաշտպանը: Սա է գիտակից, պաշտպանող ու պաշտպանված քաղաքացի դաստիարակվելու անգերազանցելի միջոցը, սա է այն առաքելությունը, որ դրված է ձեզնից յուրաքանչյուրի վրա, պահպանեք այն և փոխանցեք ձեր սերունդներին»,- ընդգծեց Արսեն Մկրտչյանը:
Ռուս գրող Լև Տոլստոյի անունը կրող դպրոցում ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը մասնակցեց «Սեպտեմբերի մեկն առանց ծաղիկների» խորագրով միջոցառմանը, որը նվիրված էր 8-ամյա Մարիի բուժմանը, ով ծվել է գլխուղեղի կաթվածով և չի կարողանում քայլել: Գիտելիքի օրվան ընդառաջ դպրոցի տնօրեն Վիկտորիա Սուքիասյանը կոչ էր ուղղել դպրոցի աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին՝ հորդորելով սեպտեմբերի 1-ին ծաղիկների փոխարեն դպրոց բերել ծաղիկների համար նախատեսված գումարը և գցել այն մուտքի մոտ դրված արկղը: «Մենք կարող ե նք օգնել փոքրիկ Մարիին՝ նվիրելով նրան մեր ծաղիկները: Այդ գումարը կուղղվի Մարիի բուժմանը: Մարին շատ է երազում դպրոց գնալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց տնօրենը:
Դպրոցը երկրորդ տարին է իրականացնում նման միջոցառում: Անցած տարի ծաղիկների համար նախատեսված գումարով հնարավոր եղավ օգնել սահմանապահ Այգեպար գյուղին:
Սեպտեմբերի 1-ի առթիվ հանրապետությունում ավանդաբար կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ և իրադարձություններ: Միջոցառումների նպատակն էնոր ուսումնական տարվա սկիզբը տոն դարձնել բոլորի համար և ուսման նկատմամբ առաջացնել հետաքրքրություն: Այս տարի հանրապետությունում 40 հազարիցավելի փոքրիկներ առաջին անգամ ոտք կդնեն դպրոց: Նախորդ տարի առաջին դասարանցիների թիվը 38 հազար էր: