Կանանց կողմից հնչող 10 արտահայտություն, որոնք հունից հանում են տղամարդկանց
LifestyleՏղամարդկանց համար նախատեսված հայտնի ամսագրերից մեկի պատվերով հոգեբանների խումբը սոցհարցում է անցկացրել` պարզելու համար իգական սեռի կողմից առավել հաճախ հնչող 10 արտահայտություն, որոնք հունից հանում են տղամարդկանց:
1. Դե վերջապես տղամա՛րդ եղիր, էլի
Այս արտահայտությունը, թերևս, ամենավիրավորականն ու նվաստացուցիչն է տղամարդու համար: Այս խոսքերն ասելով` կինն ակնարկում է, որ տղամարդը բոլոր առումներով կայացած չէ։
2. Ես մի քիչ մտածեցի և…
Տղամարդկանց համաձայն՝ հենց այս բառերի դասավորությունն է ահազանգում այն մասին, որ կինը պատրաստվում է շատ լուրջ և «վտանգավոր» բան ասել: Օրինակ` «արդեն ժամանակն է, որ մեր հարաբերություններն օրինականցնենք», «չեմ ուզում, որ դու շփվես ընկերներիցդ մի քանիսի հետ» և այլն։
3. Ուզում եմ ծանոթանալ ծնողներիդ հետ
Նախանշված ժամկետից շուտ հնչելու դեպքում այս նախադասությունը կարող է վախեցնել տղամարդուն, քանի որ այն վկայում է, որ կինն արդեն ամուսնանալու ծրագրեր է կազմել:
4. Հիմա չէ, գլուխս ցավում է
Տղամարդկանց այս նախադասությունը բարկացնում է, քանի որ այն ունի հետևյալ ենթատեքստը` այսօր ոչ մի սեքս։
5. Իսկ իմ նախկին ընկերը…
Բնականաբար, ոչ մի տղամարդու հաճելի չէ, երբ իր կողքին եղած կինն իրեն համեմատում է նախկին սիրեցյալի հետ:
6. Սիրելիս, ինչի՞ մասին ես հիմա մտածում
Այս արտահայտությունը կանայք հիմնականում հնչեցնում են սեքսից հետո, ինչն առանձնահատուկ է նյարդայնացնում տղամարդկանց, քանի որ այդ ժամանակ նրանք նախընտրում են լռել:
7. Որտե՞ղ էիր, ո՞ւմ ես զանգում, ո՞վ քեզ զանգեց և նմանատիպ այլ հարցեր
Ուշադրությունը, իհարկե, հաճելի է, սակայն արական սեռի ներկայացուցիչները տանել չեն կարողանում, երբ կինն իրենց չի վստահում ու փորձում է տեղեկանալ ամեն քայլի մասին:
8. Նա դուրդ եկա՞վ
Նույնիսկ եթե Ձեր կողքով անցած անծանոթուհին արժանի էր ուշադրության, սիրելիի կողմից հնչած այս հարցին տվեք հետևյալ պատասխանը. «Իմ իդեալը դու ես»։ Իսկ եթե կտրուկ պատասխանեք «ո’չ», կինը, միևնույն է, Ձեզ չի հավատա:
9. Ամբողջ կյանքս փչացրիր
Նույնիսկ եթե դա ճշմարտություն է, աշխատեք քիչ մեղադրել տղամարդուն, քանի որ նրան անչափ տհաճ է սիրելի կնոջից նման խոսքեր լսել: Հնարավոր է` մի օր նա կհոգնի անվերջ մեղադրանքներից ու կհեռանա:
10. Քո կարծիքով՝ ես գե՞ր եմ
Կանա՛յք, մեկընդմիշտ հիշեք, որ տղամարդու կողքին խստիվ արգելվում է զբաղվել սեփական արտաքինի քննադատությամբ ու թերությունների մասին խոսելով: Եթե Դուք անընդհատ նրա ներկայությամբ ասեք, որ գեր եք, նա վերջիվերջո կհամոզվի դրանում։