Ամալ Քլունիի մասին սեքսիստական գրառումը մեծ սկանդալ է բարձրացրել
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Մեծ հեղինակություն վայելող The Associated Press պարբերականը Թվիթթերում գրառում է կատարել հայտնի իրավաբան Ամալ Ալամուդինի մասին, որն այժմ զբաղվում է Եգիպտոսում ազատազրկման դատապարտված «Ալ-Ջազիրա»-ի լրագրողի գործով։ Պարբերականը գրառման մեջ Ամալին ներկայացրել է որպես «դերասանի կին».
«Ամալ Քլունին՝ դերասանի կինը, որը ներկայացնում է Եգիպտոսում ծայրահեղականների հետ համագործակցության համար ազատազրկման դատապարտված «Ալ-Ջազիրա»-ի լրագրողի շահերը»։

Հենց այս «դերասանի կինը» արտահայտությունը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում, քանի որ շատերի կարծիքով պարբերականը վիրավորել է Ամալին՝ կարեւորելով ոչ թե նրա փաստաբանական փայլուն կրթությունը, այս ոլորտում ունեցած նվաճումները եւ դասախոսությունները, այլ նրա ամուսնությունը Ջորջ Քլունիի հետ։