Դամասկոսի հայաբնակ շրջաններն ահաբեկիչների վերահսկողության տակ չեն. ՀՀ ԱԳՆ
ОбществоՍիրիայում ՀՀ դեսպանությունը չի հաստատում տեղեկություններն այն մասին, թե ահաբեկիչները Սիրիայի մայրաքաղաքում գրավել են հայաբնակ շրջաններ:
«Սիրիայում ՀՀ դեսպանության տվյալներով` լուրերը, թե ահաբեկիչները գրավել են Դամասկոսի հայաբնակ շրջանները իրականությանը չեն համապատասխանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նախօրեին տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ«Իսլամականպետության» ահաբեկիչները գրոհով մոտենում են Դամասկոսի կենտրոնին։ BBC-իթղթակիցը հայտնել էր, որ ԻՊ-ն գտնվում է Սիրիայի մայրաքաղաքի հարավայինծայրամասում։