Շառլ Ազնավուրը հանդես Է եկել Եվրոպա ժամանող գաղթականներին օգնելու կոչով
ОбществоՇառլ Ազնավուրը հանդես Է եկել Եվրոպա ժամանող գաղթականներին օգնելու կոչով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 91-ամյա երգիչն այս հայտարարությունն արել Է Agence France-Presse-ին տված հարցազրույցում:
«Ես ծանր տառապանք եմ ապրում, երբ տեսնում եմ այդ մարդկանց բազմությունները, որոնք թափառում են իրենց երեխաների հետ միասին: Բարեբախտաբար, ես անձամբ չեմ ճաշակել նման վիճակի դառնությունները, բայց վստահ եմ, որ դրանք բաժին են հասել իմ ներգաղթյալ ծնողներին»,-ասել Է Ազնավուրը:
«Հարկավոր Է հոգ տանել նրանց ապագայի մասին, նորմալացնել նրանց վիճակը»,-հայտարարել Է երգիչը: Այդ կապակցությամբ նա հիշեցրել Է իր կողմից արդեն առաջադրված գաղափարի մասին, այն Է՝ միգրանտներին բնակեցնել Ֆրանսիայի հեռավոր բնակավայրերում, փոքր քաղաքներում ու գյուղերում, որոնք գործնականում լքված են տեղի բնակիչների կողմից:
«Այդպիսով, այդ բնակավայրերը կհամալրվեն նոր ուժով: Այդ միգրանտների թվում կան ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ բժիշկներ, ավտոտեխնիկներ, փռերի աշխատողներ»,-ասել Է Ազնավուրը: «Այդ ամենը թույլ կտա այդ ավաններում վերաբացել դպրոցները, փոստային բաժանմունքները»,-նշել Է նա:
Ազնավուրն ընդգծել Է, որ այդօրինակ ծրագրի իրագործման դեպքում «Ֆրանսիան մատնացույց կանեն որպես օրինակելի երկիր»: «Ես միանգամայն վստահ եմ, որ հենց այդպես Էլ պետք Է վարվել»,-հավելել Է Ֆրանսիայի ամենաանվանի հայը:
Նա չի բացառել, որ կմասնակցի մի խումբ երգիչների եւ կոմպոզիտորների կողմից այդ թեմայով ընդհանուր երգի ստեղծմանը, ինչպես դա եղավ 1989 թվականին, երբ նման երգ ստեղծվեց ուժգին երկրաշարժից տուժած Հայաստանին աջակցման ծրագրի շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: