Քանյե Ուեսթի՝ նախագահ դառնալու մտադրությունը մեմերի առիթ է դարձել (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Համացանցի անգլախոս հատվածի օգտատերերը արդեն արձագանքել են Քանյե Ուեսթի` MTV Video Music Awards-ի ժամանակ արված հայտարարությանը: Ինչպես նշում է The Daily Mail-ը, համացանցում հայտնվել են ծաղրական ֆոտոներ` Ուեսթի` 2020 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ:
Դրանց հեղինակները համեմատել են Ուեսթին Դոնալդ Թրամփի հետ, տեղադրել են միլիարդատերի մազերը Ուեսթի վրա և նշել, որ Դոնալդ Թրամփի ֆոնին Քանյե Ուեսթի թեկնածությունը այնքան էլ աբսուրդ չի դիտվում և այլն:
Այլ ֆոտոներում հեղինակները Քանյեին պատկերել են Օվալաձև գրասենյակում կամ հեռուստադեբատներում: Նրանք նաև նշել են, որ եթե Քանյեն մասնակցեր առաջիկա նախագահական ընտրություններին, ապա, հնարավոր է, հավաքեր շատ ձայներ:
Նախկինում նշվել էր, որ MTV Video Music Awards-ի մրցանակների հանձնման արարողության ժամանակ Քանյե Ուեսթը հայտնել էր իր` 2020 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկության մասին: Երգիչը նաև հայտնել էր, որ բեմ դուրս գալուց առաջ «ինչ-որ բան էր ծխել»:
ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրությունները կկայանան 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Ըստ օրենքի, գործող նախագահ Բարակ Օբաման չի կարող այլևս առաջադրվել նախագահի պաշտոնում:
Շարունակությունը՝ այստեղ: