Երևանում կներդրվի քաղաքային տրանսպորտի միասնական համակարգ
ОбществоԵրևանի քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխություն հարց ներկայում դրված չի: «Մենք ստեղծել ենքտրանսպորտի ոլորտի միջազգային փորձը ուսումնասիրող հանձնաժողով, ևարդեն այդ հանձնաժողովը հասել է որոշակի փուլերի, սակայ ն կոնկրետայս պահին Երևանի քաղաքային տրանսպորտի գնի փոփոխության հարցչկա: Մենք խնդրել ենք Երևան քաղաքի հասարակական տրանսպորտըսպասարկող ընկերություններին շարունակել ապահովել Երևանիքաղաքային տրանսպորտի անխափան աշխատանքը մինչև հանձնաժողովնավարտի իր ուսումնասիրությունները»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` հավելելով, որ Երևանի քաղաքապետարանը անպայմանորեն այս հարցի շուրջ լայն քննարկում է կազմակերպելու մեր հասարակության և բոլոր շահագրգիռ կողմերի հետ:
Նա նկատեց, որ Երևանի քաղաքապետարանում այս պահին քննարկվում է Երևանում քաղաքային տրանսպորտի համար միասնական քարտային համակարգի ներդրման հարցը: «Դա մեծ նվաճում կլինի մեր քաղաքի համար, բնականաբար ևուսանողները, և թոշակառուները իրենց առավելությունները և արտոնությունները կունենան: Մեզ համար առաջնային հարցը, որպեսզի Երևանում իրականացվող ցանկացած բարեփոխում լինի ի շահ մեր քաղաքացիների և չվնասի իր ենց շահերը»,-շեշտեց Տարոն Մարգարյանը: