Հայաստանում այս տարի զգալիորեն ավելացել է հրդեհների թիվը
ОбществоՀայաստանում այս տարի հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել է: ՀՀ ՏԿԱԻՆ փրկարարական ծառայության վարչության պետ Արսեն Արշակյանը դա կապում է բարձր ջերմաստիճանի, ինչպես նաև քաղաքացիների անպատասխանատու վերաբերմունքի հետ:
«2015թ-ին հանրապետությունում գրանցվել է 5237 հրդեհ, անցած տարվա 2810-ի փոխարեն: Այսինքն, հրդեհների թիվն ավելացել է 2427-ով կամ 86.4 տոկոսով: Դրա պատճառներից մեկն այս ամառ ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն է, որի հետևանքով հրդեհվել են անտառածածկ և բուսածածկ տարածքներ: Անցած տարի 1321 անտառածածկ և բուսածածկ տարածք էր հրդեհվել, իսկ այս տարի՝ 3810: Հրդեհների պատճառներից է նաև մեր քաղաքացիների անպատասխանատու վերաբերմունքը և անփութությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արշակյանը: ՀՀ ՏԿԱԻՆ փրկարարական ծառայության վարչության պետը հայտնեց, որ այս տարի հրդեհվել է շուրջ 8541 հեկտար խոտածածկ և բուսածածկ տարածք: