Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Մեր հաջողությունների և հաղթանակների հիմքը հզոր պետությունն է. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ «Արարատ» հեռուստաընկերության մեր գործընկերները բացառիկ հարցազրույց են ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է այն ամբողջությամբ:

- 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի պատգամավորները հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այդ օրը ինչպե՞ս է Ձեր մեջ տպավորվել, ի՞նչ հիշողություններ ունեք:

-Այդ օրը ողջ Արցախը լցված էր խանդավառությամբ: Բոլորը հասկանում էին, որ տեղի է ունեցել պատմական իրադարձություն: Չափազանց բարձր էր նաեւ միասնականության ոգին: Միեւնույն ժամանակ, մենք հասկանում էինք, որ անհրաժեշտ է լինելու պաշտպանել նորաստեղծ Արցախի Հանրապետությունն ադրբեջանական ագրեսիայից: Չնայած նրան, որ մենք այդ ժամանակ չունեինք կանոնավոր բանակ, զենք ու զինամթերք, կար ներքին խորը համոզվածություն, որ սեփական ուժերով մենք անպայման ի վիճակի ենք լինելու կերտել մեր ազատ պետականությունը:

-Երբ հռչակվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նախատեսե՞լ էիք կամ պատկերացնու՞մ էիք, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է հրահրելու:

-Ինչպես ես նշեցի, նման տեսլական գոյություն ուներ, թեպետ կային նաեւ մարդիկ, ովքեր չէին պատկերացնում, որ գործընթացները կընթանան հենց այդպիսի հունով:

-Պատմությունը «եթե»-ներ չի սիրում, այնուամենայնիվ` Ադրբեջանին կապիտուլացնելու ռեսուրս կա՞ր 1994-ին: Հնարավո՞ր էր ավելին անել, օրինակ` զարգացնել ռազմական հաջողությունները Բարդայի ուղղությամբ:

-1994թ. Ադրբեջանի Հանրապետությունն ու նրա բանակը լիովին պարտվել էին պատերազմում, եւ պաշտոնական Բաքուն խնդրում էր խաղաղություն պաշտոնական Ստեփանակերտից: Իհարկե, պատմությունը «եթե»-ներ չի սիրում, եւ ոչ ոք չգիտի՝ ինչ կլիներ, եթե մեր բանակը շարունակեր իր հաղթարշավը: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ՝ ավելի հստակ պատկերացնելու այն ժամանակ կայացրած որոշման տրամաբանությունը:

Նախ եւ առաջ, մենք նվաճողական նպատակներ չէինք հետապնդում: Այսինքն, հարցը տարածքների կամ սահմանների ընդլայնումը չէր, այլ երկիրն ու ժողովուրդը փրկել կործանումից եւ ոչնչացումից, ինչպես նաեւ հուսալի երաշխիքներ ստեղծել մեր անվտանգության պահպանման համար: Կարեւոր էր նաեւ նոր զոհեր չունենալը: Բացի դրանից, մենք, ինչպես ցանկացած ողջամիտ ժողովուրդ, ուզում ենք ապրել խաղաղության մեջ, եւ հաշվի առնելով երկրի ստացած խոր վերքերը եւ լայնամասշտաբ ավերածությունները, խաղաղությունն ավելի գերադասելի էր, նամանավանդ որ դա եղել է արժանապատիվ խաղաղություն, ո րն ամրագրել ենք հաղթանակով:

-Արցախը չճանաչված հանրապետություն է, բայց 1994-ի ստատուս-քվոն մինչ օրս պահպանվում է: Մի կողմից միջազգային հանրությունը ակնհայտ ճնշում չի գործադրում Արցախի վրա, մյուս կողմից`տարեցտարի ավելանում է Արցախ այցելող տարբեր երկների պատգամավորների և այլ պաշտոնյաների այցելությունը, մի շարք երկրների մարզեր, նահանգներ ճանաչում եմ Արցախի անկախությունը: Արդյո՞ք սա ինչ-որ ձևաչափով միջազգային ճանաչում չէ:

-Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Արցախի միջազգային ճանաչումը լոկ ժամանակի խնդիր է: Դա բնական է, որովհետեւ մենք վաստակել ենք այդ իրավունքը՝ առաջին հերթին կառուցելով նորմալ ժողովրդավարական պետություն, որը որեւէ սպառնալիք չի ներկայացնում քաղաքակիրթ աշխարհին: Նման պետությունը վաղ թե ուշ ճանաչվելու է: Իհարկե, մենք պասիվ դիրք չենք որդեգրել եւ ակտիվորեն աշխատում ենք այս ուղղությամբ Հայաստանի ու Սփյուռքի հետ միասին եւ արդեն իսկ ունենք շոշափելի ձեռքբերումներ: Համոզված եմ, որ այս ուղղությամբ կշարունակենÖ „ գրանցել լուրջ հաջողություններ նաեւ ապագայում:

-Ադրբեջանը սպառնում է ոչ միայն Արցախի բնակչությանն ու տարածքային ամբողջականությանը, այլև` Հայաստանի Հանրապետության: Այս տեսքով Ադրբեջանը սպառնալիք չէ արդյո՞ք հայ ժողովրդի, հայկական պետականության համար, և ինչպե՞ս պետք է չեզոքացնել այդ սպառնալիքը:

-Ես կասեի՝ Ադրբեջանը սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի եւ հայոց պետականության, այլեւ ողջ քաղաքակիրթ աշխարհի համար, եւ տարբեր զարգացած երկրներ օրեցօր ավելի լավ են պատկերացնում այս ամենը: Պաշտոնական Բաքվի վարած ագրեսիվ, ազգայնամոլական քաղաքականությունն ամենամեծ սպառնալիքն է նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար, որովհետեւ ատելության վրա հիմնված պետական գաղափարախոսությունը երբեւիցե լավ բանի չի բերի:

Ինչ վերաբերում է մեր անելիքներին, ապա դրանք շատ պարզ են եւ հստակ. պետք է շարունակել զորացնել մեր բանակը, զարգացնել տնտեսությունը եւ ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Դա է մեր հաղթանակների եւ հաջողությունների գրավականը:

-Արցախը նույնականացված է հայ ժողովրդի հաղթանակի, ազգային հպարտության և վերջին հազարամյակում, թերևս, ամենամեծ հաղթանակի հետ: Այս հաղթանակը զարգացնելու ի՞նչ ուղիներ եք տեսնում, ո՞րը պետք է լինի հաջորդ քայլը:

-Կարծում եմ՝ ես այդ հարցին արդեն պատասխանեցի. մեր հաջողությունների եւ հաղթանակների հիմքը հզոր պետությունն է, մարտունակ բանակը եւ հայրենասեր ու համախմբված հասարակությունը:

- Ադրբեջանի հետ դիմակայությունը շարունակվում է գրեթե բոլոր ոլորտներում` սկսած սահմանից, վերջացրած քարոզչական դաշտում: Ի՞նչ բացթողումներ կան այս պայքարում, որ հայկական կողմը պետք է արագորեն շտկի:

-Կարծում եմ, որ Ադրբեջանն արժանի հակահարված է ստանում բոլոր ոլորտներում՝ լինի դա սահմանին, թե քարոզչական դաշտում: Եվ ես չեմ համարում, որ Բաքուն հաջողված քաղաքականություն է վարում, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչ խնդիրների առաջ է կանգնում Ադրբեջանը իր իսկ վարած քաղաքականության պատճառով: Մեր տեսլականն արմատապես տարբերվում է եւ հիմնված չէ ատելության ու կաշառքի վրա, ինչը, անկասկած, առավելություն է եւ հնարավորություն է տալիս ավելի շոշափելի հաղթանակներ կերտելու:

Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мира