Նոր Նորքում բացվեց Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին
ОбществоԵրևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման հարակից տարածքում կայացավ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու բացման հանդիսավոր արարողությունը: «Իմ խորին համոզմամբ` այս այգին կդառնա հայրենասիրության ուհերոսության դասերի յուրօրինակ բաց լսարան, որտեղ մեր սերունդները ոչմիայն կհանգստանան, այլև հնարավորություն կունենան կազմակերպելհայրենասիրական միջոցառումներ՝ այդպիսով վառ պահելով մեր հերոսներիանուններն ու յուրովի հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։Մեր համաքաղաքացիները պետք է իրական տանտիրոջ պես վերաբերվենինչպես Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուն, այնպես էլ այն ամենին,ինչը մեր ընդհանուր մեծ տան մեջ ունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` հավելելով, որ զբոսայգին առանձնահատուկ խորհուրդ ունի հայրենասեր սերունդ կրթելու գործում։
Իր հերթին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտեց, որ Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունն շատ կարևոր էր ռազմահայրենասիրական ոգով սերունդ կրթելու համար: «Արցախյան ազատամարտի հերոսի անունը կրողայգու բացումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանանկախության օրը, այն անկախության, հանուն որին իր կյանքը զոհաբերեցնաև Թաթուլը։ Վստահ եմ, որ այս այգին իր ուրույն տեղը կունենամայրաքաղաքի կյանքում և համապատասխան հենք կհանդիսանա մեր երկրում հայրենասիրական գաղափարական և հատկապես մատաղ սերնդիռազմահայրենասիրական դաստիարակության համար: Վստահ եմ, մանուկ սերունդն այս պուրակում հանգստանալով, ուսումնասիրելով ևծանոթանալով այստեղ տեղադրված հուշակոթողների պատմությանը հաստատապես փորձելու է նմանվել հայրենիքի նվիրյալ մեր անվախհերոսներին»,- ընդգծեց նա:
Ծրագրի շրջանակներում այգում կառուցվել են բազալտե աստիճաններ, սալիկապատվել են ճեմուղիները, նորերով են փոխարինվել եզրաքարերը, ինչպես նաև կառուցվել են հենապատեր, որոնք երեսպատվել են տրավերտինե և բազալտե սալերով: Այգու ամբողջ տարածքն ապահովված է զրուցարաններով, նստարաններով և աղբամաններով, ցայտաղբյուրներով: Ակտիվ ժամանցի անցկացման համար այգում կառուցվել է թենիսի հարթակ, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ: Տարաբնույթ միջոցառումների անցկացման համար այգում կառուցվել է նաև ամֆիթատրոն: Ճարտարապետական հետաքրքիր լուծման միջոցով այգում կա կանաչ լաբիրինթոս, կառուցվել է 44 փոքր շատրվաններով համալրված ջրավազան: Հանգստի գոտին ապահովվել է շուրջ 3200 գծամետչ ոռոգման նոր համակարգով ու էներգախնայող լուսատուներով արտաքին լուսավո րության նոր ցանցով: Տարածքում գործում են նաև սանհանգույցներ:
Քաղաքապետը հիշեցրեց, թե ոմանք ժամանակին ինչպես էին փորձում ներկայացնել այգում ընթացող աշխատանքները։ «Ընդհուպ տեղեկություններտարածվեցին, թե այստեղ ծառահատումներ են ու ծառապատ տարածքներ են ավերվում։ Ժամանակն ապացուցեց, որ մեր նպատակը շուրջ 20 տարիանխնամ, անբարեկարգ մնացած տարածքը կարգի բերելն ու արդեն որպես գեղեցիկ հանգստի գոտի մեր բնակիչներին հանձնելն էր։ Ի դեպ, ուզումեմ հիշեցնել, որ այգու ստեղծման գաղափարի հիմքում մեր երիտասարդների, Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողներինախաձեռնությունն էր, ովքեր այն նախագծի տեսքով ներկայացրեցին, և ահա, հրաշալի այդ նախագիծն այսօր իրականություն է»,- շեշտեց Տարոն Մարգարյանը` հավելելով, որ այս այգին Աջափնյակ վարչական շրջանում կառուցված այգուց հետո նման մասշտաբի երկրորդ հանգստի գոտին է մեր քաղաքում, և Երևանի քաղաքապետարանը փորձելու է անել հնարավորը, որ նմանատիպ շատ գոտիներ ունենանք մեր բոլոր վարչական շրջաններում:
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ այգու մի հատվածում հանդիսավորությամբ բացվեց նաև 2014 թվականի նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված հուշարձանը: