Եվրոն ու դոլարը թանկացել են
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքը սեպտեմբերի 2-ին կազմել է 484.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.38 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 545.58 դրամ` աճելով 1.75 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 739.92 դրամ` նվազելով 1.66 դրամով, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.23 դրամ` նվազելով 0.20 դրամով:
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը 228.62 դրամ, ոսկին` 17 հազար 789.97 դրամ, պլատինը` 15 հազար 651.69 դրամ: