Հակառակորդն արդեն մի քանի ժամ կրակահերթի տակ է պահում Տավուշի սահմանամերձ գյուղերը
ОбществоՀակառակորդն արդեն մի քանի ժամ շարունակ կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:
‹‹Արմենպրես››-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակում են սահմանամերձ մի անգամից մի քանի գյուղերի ուղղությամբ: Նա իրավիճակը գնահատեց «լարված»՝ հավելելով, որ կրակոցները շատ ուժեղ են:
«Կարող եմ ասել, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ այս պահին ընթանում են կրակոցներ: Հակառակորդը շատ ուժեղ է կրակում, իրավիճակը կբնութագրեի շատ լուրջ, լարված: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են հակառակորդի կրակոցներին: Այս պահի դրությամբ հակառակորդը չի լռել»,- հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ հայկական կողմից զինծառայողի զոհվ ելու կամ վիրավորվելու մասին տեղեկություն չունի: