Մտավորականները Ռոստովում հայի սպանությունը ոչ թե հակահայկականության այլ արժեհամակարգի խնդիր են դիտարկում
ОбществоՌԴ Ռոստովի մարզի գյուղերից մեկում 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանի սպանությունը հոգեբան Սամվել Խուդոյանն անվանում է ոչ թե հակահայկականության դրսեւորում, այլ արժեհամակարգի խնդիր: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նույնպես կատարվածում ազգային դրդապատճառ չի փնտրում:
«Մեզ մոտ էլ է ինքնադատաստան լինում` ծեծելով մարդ են սպանում: Արժեքային համակարգի խնդիր կա, եթե մարդը ապրում է մի արժեհամակարգում, մի հասարակությունում, որտեղ մարդը, մարդու կյանքը արժեք չէ` նմանատիպ դեպքերը հնարավոր են: Մարդուն կարելի է զոհաբերել հանուն երկաթի: Սա ահազանգ է»,- ասաց նա` հավելելով, որ գլխավոր խնդիրը համակարգն է, որտեղ մարդը արժեք չէ:
Oգոստոսի 30-ին Դոնի Ռոստովի մարզի գյուղերից մեկում՝ տոնակատարության ժամանակ, Ռաֆայել Խլղաթյանը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել հարակից տարածքում կայանված մեքենաներին, ինչի համար էլ համագյուղացիները դաժան ծեծի էին ենթարկել Խլղաթյանին և նրա հորը: Ռաֆայելը, ստացած ծանր վնասվածքներից, մահացել է։ Հարուցվել է քրեական գործ «Դիտավորյալ կերպով մահացու մարմնական վնասվածք» հասցնելու հոդվածով։ Ձերբակալվել է հաշվեհարդարի մեկ մասնակից` Անդրեյ Զ.-ն: Հարցաքննության ընթացքում միանգամից մի քանի վկա հայտնել են, որ ճակատագրական հարվ ածը, որից մահացել է Ռաֆայել Խլղաթյանը, հասցրել է հենց 46-ամյա Անդրեյ Զ.-ն:
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը տեղեկացրել էր, որ Ռաֆայել Խլղաթյանը Հայաստանի քաղաքացի չէր: Նրա խոսքով` Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսության խորհրդականը հանդիպել է Ռաֆայել Խլղաթյանի հորը, ով գտնվում է հիվանդանոցում: «Քրեական գործի քննությունն ընթանում է»,- ասել էր Բալայանը` ավելացնելով, որ դրան ուշադրությամբ հետևում է Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը: