«Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ОбществоԵրևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում 2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, մի խումբ անձինք ծեծի են ենթարկել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խ.-ին, և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ Վարազդատ Խ.-ի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: